ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, ողջ ճշմարտությունն այն մասին, թե ով է եղել Սպանված «Յուվեցի Կարոյի» հետ դեպքի պահին


«Այգի» հացատանը, որի հետևանքով մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին հացատնից՝ խուսափելով այլ մանրամասներ հայտնել:


«Մենք ոչինչ չենք տեսել, ոստիկանները զբաղվում են դրանով»,- փոխանցեց «Այգի» հացատան հեռախոսին պատասխանող անձը:

Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են: Ի դեպ, վերջինս նախկին պատգամավորի մտերիմն էր, ում հետ միասին եղել են հացատանը:

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Հրազենային վնասվածքներ հասցրած անձը կամ անձինք հեռացել են հացատնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ հայտնի Կարո Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Յուվեցի Կարոն» հայտնի էր սկանդալային պատմություններով: Ի դեպ, այս տարվա սկզբին՝ հունվարի 27-ին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր վերջինիս փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին: Նշենք, որ նա հանրությանը հայտնի է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործից: Գոռ Աբրահամյանը, դեռևս 2014 թվականին Վերնիսաժի տարածքում վիճաբանության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 5 հոգի վիրավորվել էր: 2015 թվականին նա դատապարտվել էր 6 ու կես տարվա ազատազրկման, սակայն անցյալ տարի նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս ներում էր շնորհել, և Գոռ Առաքելյանն ազատ էր արձակվել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *