Քիչ առաջ այն ինչ ասաց Ելենա Բորիսենկոն Նիկոլ Փաշինյանի մասին կապշեցնի ձեզ





«Ներկայիս իշխանության կազմում կա մի մարդ, որին ես դեռ ուզում եմ հավատալ եւ վստահել՝ Նիկոլ Փաշինյանն է: Մյուսները մեծ մասամբ ինձ դուր չեն գալիս:

Երբ այսպես խոսում եմ, ինձ ասում են, թե հեղափոխությանը դեմ եմ, բայց դա, իհարկե, այդպես չէ: Ես պարզապես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր կոչված են խորհրդարանում, կառավարությունում ժողովրդի ձայնը տեղ հասցնելու, իսկապես կատարեն իրենց գործը, բայց ես դա չեմ տեսնում:

Ես չեմ ուզում, որ միանձնյա որոշումներ կայացվեն, վերեւից մեկը մի բան ասի, դա նույնիսկ չքննարկեն, միանգամից ընդունեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ տպավորություն ունի ներկայիս իշխանության գործելաոճից:

Նա խոստովանեց, որ իշխանության շատ քայլեր իր սրտով չեն, սակայն ինքը հաճախ նախընտրում է լռել, եթե չի կարող որեւէ բանով օգտակար լինել:

«Օրինակ՝ ի՞նչ է նշանակում արվեստի գործերը թիկնազորի ուղեկցությամբ տանել դպրոցներ: Փոխանակ երեխաներին թանգարան այցելելու մշակույթ սերմանեն, ինչո՞վ են զբաղված… Աբսուրդային բաներ կան, որոնք լսում եմ, գլխումս «երկրաշարժ» է լինում»,- ասաց Ելենան:



Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *